Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։ Իլհամ Ալիևը ծաղկեպսակ է դրել համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։
Հնչել է Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգը։
Մեծն առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և ընտանիքի անդամները։
Այնուհետև պետության ղեկավար Մեհրիբան Ալիևան և նրանց ընտանիքի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հեյդար Ալիևի տիկնոջ՝ ականավոր ակնաբույժ, ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի հիշատակին, ծաղիկներ դրել նրա շիրիմին։
Ծաղիկներ են դրել նաև ականավոր պետական գործիչ Ազիզ Ալիևի և պրոֆեսոր Թամեռլան Ալիևի շիրիմներին։