Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։ Երկրի ղեկավարը, առաջին տիկինը և նրանց ընտանիքի անդամները Շուշայում ներկա են գտնվել Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից վերանորոգված ստեղծագործական կենտրոնի բացմանը, ծանոթացել ծաղիկների փառատոնին և «Հեյդար Ալիևը և Ղարաբաղը» ֆոտոցուցահանդեսին, որը կազմակերպվել է Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյա հոբելյանի շրջանակներում։
Այնուհետև Ադրբեջանի նախագահը, առաջին տիկինը և նրանց ընտանիքի անդամները Խուրշուդբանու Նաթավան, Զաֆար, Ղարաբաղ և Խան Շուշինսկի փողոցների խաչմերուկում մասնակցել են ցուցատախտակի բացմանը, ներկա են գտնվել նոր վերակառուցված և վերականգնված Յուխարը Գովհար Աղա մզկիթի բացմանը, ինչպես նաև «Միր Մոհսուն Նավվաբ Ղարաբաղի. 19-րդ դարի հանրագիտարանագետ» ցուցահանդեսի բացմանը:
Նախագահը և նրա ընտանիքի անդամները մասնակցել են նաև Սաաթլը մզկիթի և Գորգի ազգային թանգարանի Շուշայի մասնաճյուղի բացմանը, ծանոթացել ցուցանմուշներին և արվեստի գործերին։
Այնուհետև Ադրբեջանի նախագահն ու առաջին տիկինը մասնակցել են Շուշայի «Երկաթե բռունցք» փողոցում ցուցատախտակի բացմանը։