Ադրբեջանի ԶՈւ-ի հերոս սպա. Մենք մի ակնթարթ անգամ չենք կասկածել մեր հաղթանակի վրա
  Ադրբեջանի ԶՈւ-ի հերոս սպա.  Մենք մի ակնթարթ անգամ չենք կասկածել մեր հաղթանակի վրա
16:00     21 12 2020    
Ադրբեջանի բանակի մայոր, 33 ամյա Էլնուր Շիրինովը հաղթանակած երկրի հերոսներից մեկն է։ Նա անցել է ողջ երկրորդ ղարաբաղյան պատերազմը և իր ավանդն է ներդրել ընդհանուր հաղթանակում, որի մեջ նա վստահ է եղել այնպես, ինչպես նաև մյուս զինծառայողները։

Այժմ պատերազմի հերոսը եկել է տուն,հարազատ Մինգեչևիր։ «Sputnik Азербайджан»-ի հետ զրույցի ժամանակ Շիրինովը պատմել է, որ շատ է հպարտանում հաղթանակած բանակի սպա լինելուց, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Ամենադժվարը, նրա խոսքով, եղել են Շուշայի համար մարտերը։ Սակայն քաղաքը ազատագրվելուց հետո, թշնամու ուժերը սպառվել էին, և պատերազմի ելքը արդեն կանխորոշվել էր. «Ես պատերազմը սկսեցի Ֆիզուլի քաղաքում և, ճիշտն ասած, ոչ մի օր, ժամ, կամ նույնիսկ մի ակնթարթ չեմ կասկածել, որ մենք կկարողանանք վերադարձնել մեր հողերը։ Եվ ոչ միայն ես, իմ բոլոր մարտական ընկերների մոտ մարտական ոգին այնքան ուժեղ էր, որ ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում կասկածել մեր հաղթանակում։ Երբ մենք հարձակվում էինք՝ թշնամին փախչում էր, իսկ ո՞վ կվախենա փախչողից։ Մենք գիտակցում էին և մեր, և նրանց ուժերը։ Իսկ Շուշա քաղաքը վերցնելուց հետո, ինչպես և ասել է մեր Գերագույն գլխավոր հրամանատարը՝ հակառակորդի ողնաշարը կոտրվեց»։

Նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ Էլնուր Շիրինովը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի հերոսի» շքանշանով։ Մյուս զինվորների և սպաների հետ միասին մայոր Շիրինովը մասնակցել է Ազադլըգ հրապարակում Հաղթանակի շքերթին։ 44-օրյա պատերազմում հաղթանակը, նրա խոսքով՝ իրենց կյանքը հարազատ հողերի ազատագրման համար տված շեհիդների, վետերանների, բոլոր զինվորների և սպաների վաստակն է։

«Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ ինձ շնորհվել է «Հայրենական պատերազմի հերոս»-ի կոչում։ Բայց ես մենակ չեմ արժանացել դրան ։ Այդ կոչումը ստացվել է իմ ընկերների շնորհիվ այն մարտերի ժամանակ, որոնցում մենք պայքարել ենք միասին, մեր շեհիդների շնորհիվ։ Շնորհակալություն եմ հայտնում մեր Գերագույն գլխավոր հրամանատարին՝ ինձ այդ պարգևին արժանացնելու համար»,- ասել է սպան։

Տանը մայոր Շիրինովին անհամբեր սպասել են ընտանիքը, երեխաները։ Հաղթանակած հերոսի մայրը՝ Սոլմազ Շիրինովան հպարտանում է իր որդով. «Ես տաս օր չէի խոսել նրա հետ, զանգեցի որդուս, ես նրան ասացի, որպեսզի նա իրեն պահպանի,իսկ որդիս պատասխանեց. «Մայրիկ, սա ճակատագիր է։ Ես կռվում եմ հանուն Հայրենիքի։ Եթե նույնիսկ շեհդ դառնամ, հպարտացեք, որ ես զոհվել եմ իմ Հայրենիքի համար»։ Ահա այսպիսի երջանիկ մայր եմ ես»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայրենական-Պատերազմ  


Լրահոս