Նշվում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակը
  Նշվում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակը
09:01     10 05 2023    
Այսօր Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան օրն է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ նշվում է Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակը։

Նշենք, որ Հեյդար Ալիռզա օղլու Ալիևը ծնվել է 1923 թ. մայիսի 10-ին, Նախչըվան քաղաքում։ 1944 թվականից նա աշխատել է պետական անվտանգության մարմիններում։ 1964 թ. Հեյդար Ալիևը նշանակվում է ՊԱԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնում, իսկ 1967 թ. առաջադրվում է՝ Ադրբեջանի ԽՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության Կոմիտեի նախագահի պաշտոնում՝ գեներալ-մայորի կոչումով։ Այդ տարիներին նա հատուկ բարձրագույն կրթություն է ստացել Լենինգրադում, իսկ 1957 թ. ավարտել է Ադրբեջանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1969 թ. Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի պլենումում Հեյդար Ալիևն ընտրվել է Ադրբեջանի ԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար, իսկ 1982 թվականին՝ ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ, նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։ Այդպիսով նա դարձել է նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը։

1987 թ. հոկտեմբերին Հեյդար Ալիևը՝ որպես ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի և անձամբ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող քաղաքականության դեմ բողոքի նշան՝ պաշտոնաթողություն է խնդրել։ 1990 թ. հունվարի 20-ին՝ խորհրդային զորքերի կողմից Բաքվում իրագործված արյունալի ողբերգության կապակցությամբ ելույթ ունենալով Մոսկվայում Ադրբեջանի ներկայացուցչությունում՝ Հեյդար Ալիևը պահանջել է պատժել ադրբեջանական ժողովրդի դեմ ուղղված հանցագործության կազմակերպիչներին և իրագործողներին։ Չհամաձայնվելով ղարաբաղյան հակամարտության հարցում ԽՍՀՄ-ի ղեկավարության հայամետ քաղաքականության հետ՝ Հեյդար Ալիևը 1991 թ. հուլիսին լքել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության շարքերը։

1990 թ. հուլիսին վերադառնալով Ադրբեջան, Հեյդար Ալիևը սկզբում ապրել է Բաքվում, իսկ այնուհետև՝ Նախչըվանում։ Նույն տարում նա ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1991-1993 թթ. նա զբաղեցրել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1992 թ. Նախչըվան քաղաքում կայացած՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության սահմանադիր համագումարի ժամանակ Հեյդար Ալիևն ընտրվել է կուսակցության նախագահ։ 1993 թ. հունիսի 15-ին նա ժողովրդի պահանջով վերադարձել է Բաքու, որտեղ ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հունիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ, սկսել է իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորությունները։ 1993 թ. հոկտեմբերի 3-ին, համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևն ընտրվել է նախագահ, իսկ 1998 թ. հոկտեմբերի 11-ին կրկին վերընտրվել է այդ պաշտոնում։ Առողջական վիճակի հետ կապված, նա հրաժարվել է մասնակցել 2003 թ. հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններին։

Հեյդար Ալիևը վախճանվել է 2003 թ. դեկտեմբերի 12-ին՝ Քլիվլենդ քաղաքի (ԱՄՆ) կլինիկայում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հեյդար-Ալիև  


Լրահոս