Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
Նախագահ Իլհամ Ալիևը բացել է՝ «Ազերիշըգ» ԲԲԸ-ի Շուշայի էլեկտրական ցանցերի նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը և Աթաթուրքի փողոցում հուշատախտակ։
Պետության ղեկավարին զեկուցվել է Ղարաբաղի և Սադըխջանի փողոցներում կատարվելիք աշխատանքների մասին։
Նախագահ Իլհամ Ալիևը դրել է՝ Ղարաբաղի փողոցում ոչ բնակելի շենքի հիմքը և բացել՝ Մոլլա Փանահ Վագիֆի և Փանահալի Խանի փողոցների խաչմերուկում հուշատախտակները։
Ադրբեջանի նախագահն այցելել է՝ Ջըդըր Դյուզում Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից վերականգնված Միր Մոհսուն Նավվաբ Ղարաբաղիի գերեզման։
Նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են՝ վերականգնման աշխատանքներից հետո Շուշայում Մեհմանդարովների առանձնատան համալիրի բացմանը։
Պետության ղեկավարին և առաջին տիկնոջը զեկուցվել է՝ հատուկ առաքելության վարչական շենքի դիմացի հրապարակում կատարվելիք աշխատանքների մասին։