Թուղ գյուղում դրվել է առաջին բնակելի թաղամասի հիմքը
  Թուղ գյուղում դրվել է առաջին բնակելի թաղամասի հիմքը
09:22     06 05 2023    
Մայիսի 5-ին Խոջավենդի շրջանի Թուղ գյուղում դրվել է առաջին բնակելի թաղամասի հիմքը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, հիմնարկեքի արարողությանը մասնակցել են՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։

Պետության ղեկավարն ու առաջին տիկինը տեղեկացվել են բնակելի տարածքի մասին։

Զեկուցվել է, որ առաջին բնակելի թաղամասը՝ մոտ 99 հա ընդհանուր մակերեսով, կկառուցվի Թուղ գյուղի հաստատված գլխավոր հատակագծի համաձայն։ 1089 մարդու բնակության համար նախատեսված թաղամասում սկզբնական փուլում կվերականգնվի 24 պատմական անհատական տուն և կվերակառուցվի 95 տուն։ Հետագա փուլերում նախատեսվում է թաղամասում կառուցել 244 նոր անհատական բնակելի տուն։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուղ   Խոջավենդ  


Լրահոս