Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պետության ղեկավարին զեկուցվել է կատարված աշխատանքների մասին։
Նշվել է, որ Ֆիզուլի-Հադրութ ավտոճանապարհի կառուցումը, որը ճանապարհային ենթակառուցվածքային ծրագրերից է, իրականացվում է Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների տարածքում և կարևոր դեր կխաղա օկուպացիայից ազատագրված տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, իրգործվել է արագ տեմպերով և բարձր որակով։ 12,3 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհը պատկանում է առաջին տեխնիկական կատեգորիային։ Այն սկիզբ է առնում «Հաղթանակի ճանապարհից» և կապվում՝ Շուքյուրբեյլի-Ջաբրայիլ-Հադրութ նորակառույց մայրուղու հետ։ Ֆիզուլի-Հադրութ ավտոմոբիլային ճանապարհը բաղկացած է չորս գոտուց, երթևեկելի մասի լայնությունը կազմում է 14 մետր։