Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։
Երկրի ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկացրել են Թուղ գյուղում իրականացվելիք զբոսաշրջային ծրագրերի մասին։ Այստեղ նախագահ Իլհամ Ալիևը դրել է վարչական կենտրոնի և առաջին բնակելի թաղամասի հիմքը։
Այնուհետև նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ծանոթացել են միջնակարգ դպրոցի վերականգնման նախագծին և մասնակցել Հադրութ ավանի առաջին բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։
Երկրի ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկություններ են տրամադրվել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի մասին։
Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան մասնակցել են նաև վարչական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը։