Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հիմնարկեքի արարողությանը մասնակցել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը։
Երկրի ղեկավարին տեղեկացրել են գյուղում կատարվելիք աշխատանքների մասին։
Հաղորդվել է, որ գյուղը գտնվում է Գուբադլի շրջկենտրոնից 16 կիլոմետր հեռավորության վրա՝ Հաքարի գետի ափին։ Բնակավայրի նախագծված տարածքն ընդգրկում է Խանլըգ գյուղի հին տարածքը, նրա ընդհանուր մակերեսը գերազանցում է 273 հեկտարը։
Նշվել է, որ սկզբնական փուլում գյուղում նախատեսվում է կառուցել 356 մասնավոր տուն՝ 1357 մարդու բնակեցման համար։ Կառուցված տները կլինեն երկու, երեք, չորս և հինգ սենյականոց։ Հետագայում Խանլըգ գյուղում կբնակեցվի ավելի քան 4 հազար մարդ (1024 ընտանիք)։