Իլհամ Ալիև. Ադրբեջանական ժողովուրդն այնքան էլ գոհ չեր հայ-իրանական հարաբերություններից
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանական ժողովուրդն այնքան էլ գոհ չեր հայ-իրանական հարաբերություններից
09:51     04 05 2023    
Օկուպացիայի ժամանակ մենք ավելին էինք սպասում Իրանից՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու առումով։ Եվ նրանք միշտ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ում, Իսլամական համագործակցության կազմակերպությունում քվեարկել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին։ Այնպես որ, մենք պետք է բացարձակապես արդար լինենք այս հարցում:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականությունը. Անցյալից դեպի ներկա և ապագա» խորագրով Շուշայում գումարված համաժողովում, որը նվիրված է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ադրբեջանական ժողովուրդը այնքան էլ գոհ չէր հայ-իրանական հարաբերություններից։ «Բայց որպես քաղաքական գործիչներ մենք հասկանում էինք, որ յուրաքանչյուր երկիր ունի իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները. Հասկանում էիք, որ Իրանն ու Հայաստանը հարևաններ են: Ադրբեջանում շատերն ակնկալում էին այնպիսի վերաբերմունք, ինչպիսին դրսևորեցին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը օկուպացիայի տարիներին։ Այս երեք երկրները ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով փաստացի դիվանագիտական հարաբերություններ չեն ունեցել Հայաստանի հետ։ Ուստի մարդիկ կարծում էին, որ բնական կլիներ, եթե Իրանը լիներ այս երեք երկրների շարքում և համերաշխություն դրսևորեր»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս