Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականությունը. Անցյալից դեպի ներկա և ապագա» խորագրով Շուշայում գումարված համաժողովում, որը նվիրված է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին:
«Բայց ամեն ինչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մենք տեսախցիկներ տեղադրեցինք Լաչին-Խանքենդի ճանապարհի երկայնքով: Մենք հայտնաբերեցինք իրանական բեռնատարների կանոնավոր տեղաշարժը դեպի Ղարաբաղ, ինչը բացարձակապես անօրինական էր, քանի որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չպետք է նման բաներ անի»,- ընդգծել է պետության ղեկավարը։