Ադրբեջանի նախագահ. 28 տարվա ընթացքում Մինսկի խումբը ոչ մի արդյունավետ բան չի արել
  Ադրբեջանի նախագահ.  28 տարվա ընթացքում Մինսկի խումբը ոչ մի արդյունավետ բան չի արել
16:28     03 05 2023    
28 տարվա ընթացքում Մինսկի խումբը ոչ մի արդյունավետ բան չի արել: Սրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը չէր ցանկանում ազատել տարածքները։

Այս մասին մայիսի 3-ին Շուշայում անցկացվող՝ «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» թեմայով չորրորդ միջազգային համաժողովում ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով ԱՄՆ Փրինսթոնի համալսարանից Մայքլ Ռեյնոլդսի հարցին։

Նշելով, որ օկուպացիայի տարիներին Մինսկի խումբը մեծ համբավ չի վայելել Ադրբեջանում, պետության ղեկավարը նշել է. «Եվ հիմա, երբ նա փաստացի պաշտոնաթող է արվել, մենք այդ մասին շատ չենք խոսի։ Բայց հիմնական պատճառը, որի հետևանքով հակամարտության խաղաղ կարգավորում այդպես էլ չստացվեց այն էր, որ Հայաստանը չէր ուզում դա»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս