Ըստ
Zinvor.info-յի, նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է մայիսի 3-ին Շուշայում անցկացվող՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված՝ «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» թեմայով չորրորդ միջազգային համաժողովում:
Նշելով, որ համաժողովի մասնակիցները միջոցառումից հետո կծանոթանան Շուշա քաղաքին, նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է. «Մեր հանդիպումից հետո դուք շրջայց կկատարեք քաղաքում և կտեսնեք, որ Շուշան գրեթե ամբողջությամբ ավերվել է օկուպացիայի ժամանակ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Շուշան երբեք հարազատ քաղաք չի եղել հայերի համար»։