Իլհամ Ալիևը ծանոթացել է Բարդա-Աղդամ երկաթուղային գծի շինարարությանը
 Իլհամ Ալիևը ծանոթացել է Բարդա-Աղդամ երկաթուղային գծի շինարարությանը
09:00     03 05 2023    
Մայիսի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է Բարդա-Աղդամ երկաթուղային գծի շինարարությանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պետության ղեկավարը տեղեկացվել է կատարված աշխատանքների մասին։

Նշենք, որ այս երկաթուղային գծի շինարարությունն իրականացվում է Ադրբեջանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 24-ի հրամանագրի համաձայն։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ Երկաթուղին ունի 47,1 կիլոմետր երկարություն (57 կիլոմետր ներառյալ կողային հատվածները), միագիծ է և ոչ էլեկտրիֆիկացված: Ճանապարհի վրա կգործեն Բարդա, Քոչարլի, Թեզեքենդ և Աղդամ կայարանները։ Երկաթուղու վրայով կկառուցվի 3 կամուրջ: Տարածքը, որտեղով անցնում է երկաթգիծը, ականազերծված է:

Ենթադրվում է, որ սկզբնական շրջանում նոր ավտոկայարանում կգործեն 10 կանոնավոր միջքաղաքային (միջշրջանային) ավտոբուսային երթուղիներ։ Երկաթուղային կայարանում նախատեսվում է սպասարկել օրական մինչ 1000 ուղևոր, իսկ ավտոկայարանում՝ մինչև 1500 ուղևոր։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս