Շարունակվում են Ադրբեջանի Հրթիռահրետանային զորքերի զորավարժությունները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Շարունակվում են Ադրբեջանի Հրթիռահրետանային զորքերի զորավարժությունները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:01     02 05 2023    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի Հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում շարունակվում են մարտավարական զորավարժությունները՝ մարտական կրակով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, պլանի համաձայն՝ ստորաբաժանումները մշտական տեղակայման վայրերից դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ։

Այնուհետև ստորաբաժանումները գրավել են կրակային դիրքեր և կրակել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, ինքնագնաց հաուբիցներից և հրետանային կայանքներից՝ բարձր ճշգրտությամբ ոչնչացնելով պայմանական հակառակորդի թիրախները։

Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանը և ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս