Էրդողան. Արդեն հնարավոր են՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև նույնականացման քարտով այցերը
  Էրդողան.  Արդեն հնարավոր են՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև նույնականացման քարտով այցերը
19:22     15 12 2020    
Թուրքիայից Ադրբեջան և հակառակը՝ Ադրբեջանից Թուրքիա նույնականացման քարտով արդեն հնարավոր է՝ առանց խոչընդոտների այց կատարել: Այլևս հարկավոր չէ արտասահմանյան անձնագրով ճանապարհորդել»:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր՝ Նախարարների կաբինետի հերթական նիստում հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ստորագրված բոլոր պայմանագրերը կնպաստեն՝ երկու եղբայրական երկրների միջև համագործակցության հետագա զարգացմանը:

«Փոխադարձ առանց վիզայի ճանապարհորդության հետ մեկտեղ, ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ լրատվամիջոցները, ներդրումները, պաշտպանական արդյունաբերությունը և ենթակառուցվածքները, ավելի հաջող արդյունքներ կտան: Իմ անունից և ամբողջ ժողովրդի անունից ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում՝ իմ սիրելի եղբայր Իլհամ Ալիևի հրավերով բարեկամական երկիր կատարած այցի համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ադրբեջանական թուրքերին հաղթանակի կապակցությամբ», - ասել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս