Բրայզա. Խաղաղության պայմանագրի ճանապարհին միջոցառումներից մեկը կարող է լինել՝ Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությունը ականազերծման հարցում
  Բրայզա.  Խաղաղության պայմանագրի ճանապարհին միջոցառումներից մեկը կարող է լինել՝ Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությունը ականազերծման հարցում
15:02     01 05 2023    
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հաստատման ճանապարհին վստահության ամրապնդման միջոցներից մեկը կարող է լինել՝ ականազերծման ոլորտում երկրների համագործակցությունը։

Այս մասին Ազերթաջին ասել է՝ միջազգային փորձագետ, Ջեյմսթաուն հիմնադրամի խորհրդի անդամ և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ մեկնաբանելով Ղարաբաղում ականային իրար հետևող մի քանի միջադեպերը։ Վերջին նման միջադեպի հետևանքով, որը տեղի ունեցավ ապրիլի 28-ին Թերթերում, զոհվել են RPS Energy Ltd-ի երեք աշխատակիցներ, Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Յուսիֆով Նադիր Փանահ օղլուն ու Գյոզալով Սախավեթ Իսմայիլ օղլուն և Սադիև Ֆարիդ Մեհման օղլուն Սումգայիթից։

Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով երեք մարդու մահը ողբերգություն անվանելով՝ դիվանագետը ցավակցությունն է հայտնել այս կապակցությամբ։

«Ես հստակ չեմ կարող ասել՝ Հայաստանն ունի՞ Ղարաբաղում տեղադրված ականների քարտեզներ, քանի որ շատ հաճախ ռազմական գործողությունների ժամանակ, ինչպես 2020 թվականի աշնանը տեսանք, զորքերը ականներ են տեղադրում անորոշ վայրերում։ Բայց եթե այդպիսի քարտեր կան, ապա Հայաստանը միջազգային իրավունքի համաձայն՝ պարտավոր է դրանք փոխանցել Ադրբեջանին։ Մեկ այլ խնդիրն այն է, որ այս քարտեզները կարող են լիովին ճշգրիտ չլինել: Ամենակարևորն այն է, որպեսզի Հայաստանն ամեն ինչ անի ականները հայտնաբերելու և վնասազերծելու համար։ Բայց Հայաստանը չի կատարում միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, և դա սարսափելի է։ Սա միայն պատճառներից մեկն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքեն և դրանով ընդմիշտ լուծեն Ղարաբաղի հարցը։ Այս համաձայնագրի ճանապարհին վստահության ամրապնդման միջոցներից մեկը կարող է լինել՝ ականազերծման ոլորտում համագործակցությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բրայզա   Ադրբեջան  


Լրահոս