Բլինկենն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կարևորությունը
  Բլինկենն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կարևորությունը
13:49     01 05 2023    
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կարևորությունը՝ նշելով, որ ԱՄՆ աջակցությունն այս համատեքստում կշարունակվի։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ հավատում է խաղաղության հասնելու հնարավորությանը և անդրադարձել է ադրբեջանա-հայկական սահմանին սահմանային անցակետ կառուցելու հարցին։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս