Թուրքիայում հանդիսավոր կերպով դիմավորել են ադրբեջանցի զինվորներին - ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Թուրքիայում հանդիսավոր կերպով դիմավորել են ադրբեջանցի զինվորներին -  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
12:06     01 05 2023    
Թուրքիայի Կարս քաղաքում հանդիսավոր կերպով դիմավորել են մի խումբ ադրբեջանցի զինծառայողների, որոնք եղբայրական երկիր են մեկնել մասնակցելու «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին՝ նվիրված համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։

«Բարի գալուստ եղբայրներ։ Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին մասնակցելու նպատակով Թուրքիա ժամանած Ադրբեջանի Զինված ուժերի անձնակազմին հանդիսավոր կերպով դիմավորել է 14-րդ մեքենայացված հրաձգային բրիգադի հրամանատարությունը։ Տեղի է ունեցել նաև դրոշի փոխանակման արարողություն», - ասվում է հաղորդագրության մեջ:



Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս