Հեռախոսազրույց՝ նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղարի միջև
  Հեռախոսազրույց՝ նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղարի միջև
09:00     01 05 2023    
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը, հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինկենն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կարևորությունը՝ նշելով, որ ԱՄՆ աջակցությունն այս համատեքստում կշարունակվի։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ հավատում է խաղաղության հասնելու հնարավորությանը և շոշափել է ադրբեջանա-հայկական սահմանին սահմանային անցակետ կառուցելու հարցը։

Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին, և հենց Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ: Այդ համատեքստում Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է 5 սկզբունք՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։

Ադրբեջանա-հայկական սահմանին «Լաչին» սահմանային անցակետի ստեղծման հետ կապված՝ նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ այդ անցակետի տեղադրումն ապահովվել է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների շրջանակներում և միջազգային բոլոր կանոններին համապատասխան։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նպատակը ոչ թե երթևեկության սահմանափակումն է, այլ, ընդհակառակը, վերահսկողության ապահովումը, և այդ անցակետն արդեն գործում է:

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակչության իրավունքները կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության և միջազգային փաստաթղթերի շրջանակներում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս