Գրում են Նախագահին. «Մենք ուզում ենք, որ ձեզ շնորհվի Ադրբեջանի ազգային հերոսի պատվավոր կոչում»
  Գրում են Նախագահին.  «Մենք ուզում ենք, որ ձեզ շնորհվի Ադրբեջանի ազգային հերոսի պատվավոր կոչում»
19:00     15 12 2020    
Ադրբեջանի քաղաքացիները, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցները շարունակում են շնորհակալագրեր հղել Նախագահ, Գերագույն Գլխավոր Հրամանատար Իլհամ Ալիևին՝ Հայրենական պատերազմում մեր քաջարի բանակի պատմական հաղթանակի կապակցությամբ:

Zinvor.info-ն ներկայացնում է այս նամակներից մի քանիսը` հղում կատարելով նախագահի կայքին:

Բաքվացի Հաբիբ Ֆաթալիևը գրում է. «Հարգելի նախագահ, ես աշխարհում երբեք չեմ տեսել այսպիսի իմաստուն առաջնորդ, մաքուր սրտով գերագույն հրամանատար: Մեզ համար չկա ավելի ուժեղ առաջնորդ: Դրա համար էլ ես և իմ ընտանիքը ցանկանում ենք, որ դուք արժանանաք Ադրբեջանի ազգային հերոսի պատվավոր կոչման և ցմահ լինեք մեր Նախագահը: Թող Աստված պահպանի ձեզ և ձեր ընտանիքը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս