Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
  Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
11:04     29 04 2023    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 29-ին աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։ Աթաթուրքի անվան օդանավակայանում Ադրբեջանի նախագահի պատվին շարվել է պատվո պահակախումբ:

Նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը և այլ պաշտոնյաներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Թուրքիա  


Լրահոս