Ըստ
Zinvor.info-յի՝ Շուշայի շրջանում ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցչության վարչական շենքում կայացած հանդիպմանը մասնակցել են ակցիայի մասնակիցներին ներկայացնող 10 էկոակտիվիստներ։
Հանդիպմանը Շուշայի շրջանում ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը նշել է, որ ապրիլի 23-ին Պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, Հայաստանի հետ սահմանին՝ Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրման հետ կապված նոր իրավիճակ է ստեղծվել: Ուստի մասնակիցներին ևս մեկ անգամ առաջարկվել է դադարեցնել ակցիան։
Ակցիայի մասնակիցների կողմից անցկացված խորհրդակցությունից և քննարկումներից հետո, որոշ ժամանակ առաջ հրապարակվել է էկոակտիվիստների որոշումը:
Հայտարարության մեջ նշվում է.
«Բնապահպանական ակցիայի ընթացքում, որին 138 օրերի ընթացքում մասնակցել են հազարավոր մարդիկ, մենք միշտ զգացել ենք մեր ժողովրդի աջակցությունը, և այդ աջակցությունն էլ ավելի է ոգեշնչել մեզ։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից անցակետի տեղադրումը մեր ինքնիշխան տարածքում, Հայաստանի հետ սահմանին՝ Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում, մեզ մոտ՝ որպես Ադրբեջանի քաղաքացիների, հպարտության և ուրախության զգացմունք է առաջացնում:
Ուզում ենք տեղեկացնել, որ մենք՝ էկոակտիվիստներս և երիտասարդ կամավորներս, մասամբ հասել ենք մեր պահանջներին, և հաշվի առնելով մեզ ուղղված պետության ներկայացուցիչների բազմաթիվ դիմումները՝ որոշել ենք 2023 թվականի ապրիլի 28-ի ժամը 18:00-ից ժամանակավորապես դադարեցնել մեր ակցիան»: