Ադրբեջանի ՀՕՊ ստորաբաժանումները մարտական հրաձգություն են իրականացրել - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ՀՕՊ ստորաբաժանումները մարտական հրաձգություն են իրականացրել -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:41     26 04 2023    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ համազորային հրաձգարանում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մարտական հրաձգություն են իրականացրել:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ԱՀ ՊՆ-ին հղումով, մարտական հրաձգության հիմնական նպատակը՝ անձնակազմի մարտունակության բարձրացումն է և հմտությունների կատարելագործումը՝ զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) կառավարման գործում։

Վարժանքերի շրջանակներում մարտական հաշվարկերը կատարել են՝ ՕՍԱ և Ս-125 զենիթահրթիռային համակարգերը ելման դիրքեր դուրս բերելու և մարտական կիրառման նախապատրաստելու նորմատիվները։

Զենիթահրթիռային համակարգի մարտական անձնակազմերը կատարել են՝ պայմանական հակառակորդի թիրախները հայտնաբերելու և ոչնչացնելու խնդիրները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՀՕՊ  


Լրահոս