Ադրբեջանական բանակում շարունակվում են հրթիռահրետանային զորքերի զորավարժությունները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական բանակում շարունակվում են հրթիռահրետանային զորքերի զորավարժությունները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:28     25 04 2023    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում՝ գիշերային և ցերեկային ժամերին շարունակվում են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունները։

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ պլանի համաձայն, ստուգվել են՝ մշտական տեղակայման կետերից դեպի կենտրոնացման վայրեր դուրս բերված հրետանային դիվիզիոնների ուսումնական և նյութական բազան, անձնակազմի հագեցվածությունը, անհատական և խմբային ստուգարքներում նորմատիվների կատարումը:

Այնուհետև ստորաբաժանումները գրավել են կրակային դիրքեր և մարտական հրաձգություն են իրականացրել՝ համազարկային կրակի հրթիռային համակարգերից և հրետանային կայանքներից։

Ստորաբաժանումների գործնական հմտությունների կատարելագործման և անձնակազմի մարտունակության բարձրացման նպատակով անցկացված զորավարժությունների ընթացքում՝ ճշգրիտ կրակով ոչնչացվել են կեղծ հակառակորդի թիրախները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս