Ֆուադ Ախունդով. Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ բոլոր պատմական տեղանունները փոխարինվել են հայկականով
  Ֆուադ Ախունդով.  Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ բոլոր պատմական տեղանունները փոխարինվել են հայկականով
14:08     11 12 2020    
Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ բոլոր պատմական տեղանունները ամբողջությամբ փոխվել և հայկականացվել են, ինչպես նաև ճարտարապետությունը:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին «Դոժդ» ռուսական հեռուստաընկերության եթերում ասել է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի սեկտորի ղեկավար Ֆուադ Ախունդովը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»:

Նա մեկնաբանել է նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը այն մասին, որ Իրավանը, Գյոյչան և Զանգեզուրը հանդիսանում են պատմական ադրբեջանական հողեր:

«Այո, իրոք, դրանք բոլորը Ադրբեջանի պատմական հողերն են: Դուք կարող եք հեշտությամբ գտնել Հայաստանի տեղանունները, եթե նայեք Սովետական մեծ հանրագիտարանը, կամ այլ լուրջ հրատարակությունները, ստուգեք այնպիսի բնակավայրերի հայտնի անուններ, ինչպիսիք են Երևանը, Զանգեզուրը, Սևանա լիճը: Իրավանի խանությունը պատմականորեն եղել է Ադրբեջանի տարածքը: Բայց, այնդուհանդերձ, մեր նախագահը միշտ ասել է, որ Ադրբեջանը չի հավակնում այդ տարածքներին: Դրա համար էլ նա առաջարկել է Հայաստանին խելքի գալ և դադարեցնել տարածքային պահանջներ ներկայացնել հարևան պետություններին», - ընդգծել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆուադ-Ախունդով  


Լրահոս