Zinvor.info-ն հայտնում է, որ այդ մասին՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ մամուլի համար համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
«Բնական է, կան խնդիրներ, որոնց տարածաշրջանային խաղաղությունը դնում է տարածաշրջանի երկրների առջև։ Դրանց թվում են՝ ենթակառույցային, քաղաքական, դիվանագիտական և շատ այլ հարցեր։ Ես այսօր իմ եղբորն ասել եմ, որ եթե տվյալ հարցում ձեռնարկվեն դրական քայլեր, ապա մենք կբացենք դռները։ Բավական է միայն, որպեսզի այդ դրական քայլերը ձեռնարկվեն։ Մենք նույնպես չենք ուզում փակել դռները Հայաստանի առջև, որովհետև մենք ուզում ենք դառնալ խաղաղության աղավնիներ, ձեռնարկել խաղաղ քայլեր։ Առավել ևս, մենք հայ ժողովրդի հետ խնդիրներ չունենք։ Մեր խնդիրը Հայաստանի իշխանությունների հետ է։ Իմ երկրում կա ավելի քան հարյուր հազար հայ։ Նրանց շարքում կան այնպիսիները, ովքեր ստացել են քաղաքացիություն, և այնպիսիները, ովքեր չեն ստացել դա։ Սակայն մենք նրանց ընդունում ենք, որպես մեր երկրում հյուրեր։ Ինչու՞։ Որովհետև մենք մարդկանց նկատմամբ ոչ մի թշնամանք չունենք։ Նպատակը կայանում է, մասնավորապես այս խաղաղության ձևավորման, ամրապնդման մեջ։ Դրա հետ համապատասխան, մենք էլ պետք է նախաձեռնենք մեր գործունեությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը։