Բաքուն և Անկարան համագործակցության մասին փաստաթղթերի նոր փաթեթ են ստորագրել. Լուսանկարներ
 Բաքուն և Անկարան համագործակցության մասին փաստաթղթերի նոր փաթեթ են ստորագրել.  Լուսանկարներ
00:01     11 12 2020    
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ դեմառդեմ հանդիպումից հետո մասնակցել՝ են երկու երկրների միջև մի շարք փաստաթղթերի ստորագրմանը:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան կառույցների միջև հինգ փաստաթուղթ է ստորագրվել, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Այսպես, ստորագրվել են. Բաքվի տրանսպորտային գործակալության (ԲՏԳ) և «BMC Otomativ Senaye və Ticaret» ընկերության միջև փոխըմբռնման արձանագրություն. Փոխըմբռնման արձանագրություն՝ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության (ԱՃՊԳ) և BMC Otomativ Senaye və Ticaret ընկերության միջև; Փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության (KOBIA) և Թուրքիայի նախագահին առընթեր ներդրումների գրասենյակի միջև; Փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի և Թուրքիայի միջև՝ ԶԼՄ-ների ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ. թիվ 1 արձանագրությունը՝ Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև՝ Մուտքի արտոնագրերից փոխադարձ ազատվելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին:

Բացի այդ, շրջանառության մեջ կդրվեն՝ «Հաղթանակի շքերթ» և «Առաջին օր» փոստային նամականիշերի ծրարները, որոնք պատրաստվել են՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում Հաղթանակի շքերթի հետ կապված:



Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս