Էրդողան. Հարցրեք Ղարաբաղի մեր եղբայրներին ու քույրերին, թե ինչպես ենք մենք պայքարում իմպերիալիզմի դեմ
  Էրդողան.  Հարցրեք Ղարաբաղի մեր եղբայրներին ու քույրերին, թե ինչպես ենք մենք պայքարում իմպերիալիզմի դեմ
18:47     18 04 2023    
Թուրքիան կարողացել է իրականացնել իր դարավոր երազանքները՝ միայն վերջին 21 տարիների ընթացքում մեր ժողովրդավարության և զարգացման բեկումների շնորհիվ։ Հիմա մեզ մոտ ինչ-որ մեկը դուրս է եկել ու խոսում է իմպերիալիզմի մասին։

Այս մասին, ըստ TRT Haber-ի, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է՝ Աֆյոնքարահիսարում Հաղթանակի հրապարակում։

Էրդողանը «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին խորհուրդ է տվել՝ տեսնել Ղարաբաղում օկուպացիայից ազատագրված տարածքները, եթե նա ցանկանում է իմանալ, թե ինչպես են իշխանությունները պայքարում իմպերիալիզմի դեմ։

«Հարցրեք Ղարաբաղում օկուպացիայից ազատագրված տարածքներում մեր եղբայրներին ու քույրերին. Հարցրեք կիպրացի թուրքերին, թե ում իրավունքներն ենք մենք պահանջում Արևելյան Միջերկրական ծովում: Մենք չենք խոնարհվում իմպերիալիստների կամ նրանց մարտիկների առաջ, մենք խոնարհվում ենք միայն Ալլահի առաջ»,- ասել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ղարաբաղ  


Լրահոս