Նախագահ. Այսօրվա ադրբեջանական բանակը շատ ավելի ուժեղ է, քան նույն ադրբեջանական բանակը, որը հաղթեց
  Նախագահ. Այսօրվա ադրբեջանական բանակը շատ ավելի ուժեղ է, քան նույն ադրբեջանական բանակը, որը հաղթեց
18:15     18 04 2023    
Եվ պատերազմից անցած երկուսուկես տարում մեծ ուշադրություն է դարձվել նաև բանակաշինության հարցերին։

Ըստ Zinvor.info-յի՝ այս մասին ապրիլի 18-ին Սալյանի շրջանում ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պետության ղեկավարը բացարձակ վստահություն է հայտնել, որ այսօրվա ադրբեջանական բանակը շատ ավելի ուժեղ է, քան նույն ադրբեջանական բանակը, որը հաղթանակ տարավ 2020 թվականին։ «Բայց միևնույն ժամանակ ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի՝ ցանկացած պահի», - հավելել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ  


Լրահոս