Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
  Փաշինյան.  Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
17:00     18 04 2023    
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2022 թ. զեկույցը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական է, եթե երկու երկրներն էլ հստակորեն, առանց երկիմաստության և հնարքների, ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և այսօր և ընդմիշտ պարտավորվեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել»,- ասել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ այդ մասին պայմանավորվել է Ադրբեջանի նախագահի հետ Պրահայում և Սոչիում հանդիպումների ժամանակ։

«Ե՛վ Երևանից, և՛ Բաքվից կան պաշտոնական հայտարարություններ, որոնց համաձայն՝ մյուս կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը լիովին ճանաչում է տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ ճանաչելով Հայկական ԽՍՀ տարածքը որպես Հայաստանի տարածք»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս