Ադրբեջանի ԱԽ քարտուղար. Զանգեզուրի միջանցքն արտացոլում է ոչ միայն մեր երկրի շահերը
  Ադրբեջանի ԱԽ քարտուղար.  Զանգեզուրի միջանցքն արտացոլում է ոչ միայն մեր երկրի շահերը
10:02     18 04 2023    
Զանգեզուրի միջանցքն արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական շահերը, սակայն կարող է շոշափել շատ երկրների շահերը:

Այս մասին պաշտոնական մամուլում հրապարակված իր հոդվածում նշել է Ադրբեջանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը, հայտնում է Zinvor.info-ն։

«Միևնույն ժամանակ, այսպես կոչված Միջին միջանցքը կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա տարանցման ամենաանվտանգ երթուղին: Միայն այն շահույթը, որը կստանան այս տարածաշրջանում գտնվող երկրները նախագծի իրականացումից հետո, ցույց է տալիս, թե որքան կարևոր է Զանգեզուրի միջանցքը գլոբալ առումով»,- նշել է Ռամիլ Ուսուբովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռամիլ-Ուսուբով  


Լրահոս