Իլհամ Ալիև. Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինան վճռականորեն աջակցել է Ադրբեջանին
  Իլհամ Ալիև.  Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինան վճռականորեն աջակցել է Ադրբեջանին
18:17     13 04 2023    
Այսօր կարծիքների լայն փոխանակման ընթացքում մենք հանգել ենք ընդհանուր դիրքորոշման՝ կապված Բոսնիա և Հերցեգովինայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա զարգացման հետ, և այսուհետ դրանք կզարգանան աճման կարգով։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահ Ժելկա Ցվիյանովիչի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:

Ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունները լավ մակարդակի վրա են՝ երկրի ղեկավարը նշել է. «Հատկապես խորհրդակցությունները և քաղաքական կապերը բարձր մակարդակի են բարձրացրել մեր հարաբերությունները։ Միջազգային կազմակերպությունների շրջանակներում մենք բոլոր հարցերում աջակցել ենք միմյանց, և այդ աջակցությունն այսօր էլ զգացվում է։ Մասնավորապես, մեզ համար շատ կարևոր էր Բոսնիա և Հերցեգովինայի դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, հատկապես օկուպացիայի շրջանում»։

«Երկուս ու կես տարի առաջ, երբ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Բոսնիա և Հերցեգովինան վճռականորեն աջակցեց Ադրբեջանին, աջակցեց մեր արդար գործին։ Սա բարեկամության և եղբայրության դիրքորոշում է, դրա համար մենք շնորհակալ ենք ձեզ»,- հավելել է նախագահը։

«Ադրբեջանն իր հերթին, միանշանակորեն պաշտպանել է Բոսնիա և Հերցեգովինայի շահերը բոլոր հարցերում, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հարցերում», - ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս