Սարաևոյում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
 Սարաևոյում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
16:14     13 04 2023    
Ապրիլի 13-ին Սարաևոյի Մուսալա հրապարակում կայացել է պաշտոնական այցով Բոսնիա և Հերցեգովինայում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։ Հրապարակում, որտեղ ծածանվում էին Ադրբեջանի և Բոսնիա և Հերցեգովինայի պետական դրոշները, ի պատիվ նախագահ Իլհամ Ալիևի, շարվել է պատվո պահակախումբ։ Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահ Ժելկա Ցվիյանովիչը ողջունել է Իլհամ Ալիևին։

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Ադրբեջանի նախագահին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել է Ադրբեջանի և Բոսնիա և Հերցեգովինայի պետական օրհներգերը։

Իլհամ Ալիևն ու Ժելկա Ցվիյանովիչը քայլել են պատվո պահակախմբի առջևով։ Բոսնիա և Հերցեգովինայի կառավարության ներկայացուցիչները ներկայացվել են նախագահ Իլհամ Ալիևին, իսկ ադրբեջանական պատվիրակության անդամները՝ Ժելկա Ցվիյանովիչին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս