Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։ Հրապարակում, որտեղ ծածանվում էին Ադրբեջանի և Բոսնիա և Հերցեգովինայի պետական դրոշները, ի պատիվ նախագահ Իլհամ Ալիևի, շարվել է պատվո պահակախումբ։ Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահ Ժելկա Ցվիյանովիչը ողջունել է Իլհամ Ալիևին։
Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Ադրբեջանի նախագահին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել է Ադրբեջանի և Բոսնիա և Հերցեգովինայի պետական օրհներգերը։
Իլհամ Ալիևն ու Ժելկա Ցվիյանովիչը քայլել են պատվո պահակախմբի առջևով։ Բոսնիա և Հերցեգովինայի կառավարության ներկայացուցիչները ներկայացվել են նախագահ Իլհամ Ալիևին, իսկ ադրբեջանական պատվիրակության անդամները՝ Ժելկա Ցվիյանովիչին։