Իլհամ Ալիև. Հայ-ադրբեջանական սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպը Հայաստանի կողմից միտումնավոր սադրանք է
  Իլհամ Ալիև.  Հայ-ադրբեջանական սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպը Հայաստանի կողմից միտումնավոր սադրանք է
14:38     12 04 2023    
Ապրիլի 12-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիին։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասված է՝ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Բույար Օսմանին Իլհամ Ալիևին տեղեկացրել է Հյուսիսային Մակեդոնիայի առաջնահերթությունները՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ։ Նա հայտարարել է, որ Հյուսիսային Մակեդոնիան իր նախագահության ներքո որպես հիմք է ընդունել՝ «Ամեն ինչ ժողովրդի համար» հայեցակարգը և աշխատում է մարդակց վրա կողմնորոշված քաղաքականության իրականացման ուղղությամբ։ Նա նշել է, որ ներկայումս իր երկիրը ձգտում է նպաստել ԵԱՀԿ օրակարգային հարցերի լուծմանը, ինչպես նաև Իլհամ Ալիևին պատմել է՝ երկրում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ընթացիկ նախագծերի մասին։ Բույար Օսմանին պատրաստակամություն է հայտնել՝ կիսվել Հյուսիսային Մակեդոնիայի փորձով այս ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի և ողջ Բալկանյան տարածաշրջանի էթնիկ աշխարհի հայեցակարգը, վերաինտեգրման փորձը և ներառական հասարակության ստեղծումը կարող են հետաքրքրել Հարավային Կովկասին։ Այդ կապակցությամբ պետության ղեկավարը հիշեցրել է՝ Հարավային Կովկասի երեք երկրների հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկը։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն ընթանում է երկու ուղղությամբ: Այդ կապակցությամբ պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը առաջարկներ է արել Բաքվում հանդիպումներ կազմակերպել Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ բնակիչների հետ անմիջական շփումների համար, հայտնել է, որ Ադրբեջանն արդեն նշանակել է իր հատուկ ներկայացուցչին դրա համար, և հայերը հրավիրվել են Բաքու՝ վերաինտեգրման և տարբեր ենթակառուցվածքային նախագծերի հարցերը քննարկելու համար։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ։

Անդրադառնալով նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին, եպետության ղեկավարն ասել է, որ դա միտումնավոր սադրանք էր Հայաստանի կողմից։

Բույար Օսմանին նշել է, որ ԵԱՀԿ-ն կարող է նպաստել Ադրբեջանում մարդասիրական ականազերծման գործընթացին, «կանաչ նավահանգիստ» նախագծին և այլ գործնական նախագծերին։

Հանդիպմանը քննարկվել են նաև՝ Ադրբեջանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տրանսպորտային, էներգետիկ և երկկողմ համագործակցության այլ հարցեր։

***

Ապրիլի 12-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիին։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասված է՝ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս