Տեղի է ունեցել՝ հայկական սադրանքի հետևանքով զոհված Վիդադի Զալովի հետ հրաժեշտի արարողությունը
 Տեղի է ունեցել՝ հայկական սադրանքի հետևանքով զոհված Վիդադի Զալովի հետ հրաժեշտի արարողությունը
11:54     12 04 2023    
Ավարտվել է հայկական կողմի սադրանքը կանխելու ժխմանակ նահատակված՝ ադրբեջանական բանակի զինծառայող Վիդադի Զալովի հետ հրաժեշտի արարողությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այժմ նահատակի մարմինը տեղափոխում են Սարայ գյուղի Շեհիդների ծառուղի, որտեղ նրան կհուղարկավորեն։

Արարողությանը մասնակցել են՝ նահատակի ընտանիքի անդամներն ու հարազատները, շրջանի գործադիր իշխանության, իրավապահ մարմինների, գերատեսչությունների ու կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչներ։

Նշենք, որ ապրիլի 11-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ Գյորուսի շրջանի Դըղ բնակավայրի ուղղությամբ դիրքերից ինտենսիվ կրակի են ենթարկել Լաչինի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։

Հայկական կողմի սադրանքը կանխելու ժամանակ՝ ադրբեջանական բանակի զինծառայողներ Զալով Վիդադի Նիզամի օղլուն, Հասանով Էլշադ Գաբիլ օղլուն և Թաղիև Սաբուհի Գյունդուզ օղլուն նահատակվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Սադրանք  


Լրահոս