Խանքենդի-Լաչին ճանապարհով ԿԽՄԿ 13 մեքենա է անարգել անցել
Խանքենդի-Լաչին ճանապարհով ԿԽՄԿ 13 մեքենա է անարգել անցել
12:49     11 04 2023    
Խանքենդի-Լաչին ճանապարհին պայմաններ են ստեղծվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) 13 մեքենաների անարգել երթևեկության համար։

Ակցիան լուսաբանող Zinvor.info-յի աշխատակցի խոսքով՝ երեխաներին և խաղաղ բնակիչներին տեղափոխող 8 մարդատար և 5 բեռնատար մեքենաներ Խանքենդիից անարգել շարժվել են Լաչինի ուղղությամբ։

Ակցիայի մասնակիցները չեն խոչընդոտում մարդասիրական նպատակներով օգտագործվող մեքենաների տեղաշարժին։

Նշենք, որ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ բողոքի ակցիան շարունակվում է արդեն 121 օր։
Zinvor.info

Հեշթեգներ. Խանքենդի-Լաչին   ԿԽՄԿ