Աստանայում կայացել է Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը
 Աստանայում կայացել է Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը
15:08     10 04 2023    
Ապրիլի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Ակորդա» նախագահական պալատում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տարածել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ակորդա» նախագահական պալատում նախագահ Իլհամ Ալիևի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Ղազախստանի պատվիրակության անդամները ներկայացվել են նախագահ Իլհամ Ալիևին, իսկ Ադրբեջանի պատվիրակության անդամները՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Ադրբեջանի նախագահին:

Հնչել են Ադրբեջանի և Ղազախստանի օրհներգները։

Նախագահներն անցել են պատվո պահակախմբի առջևով:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Աստանա  


Լրահոս