Այս մասին Բաքվում կայացած Հաղթանակի շքերթին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է
Zinvor.info-ն:
Էրդողանն ասաց. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասաց «Ղարաբաղը Ադրբեջանն է», և այսօր աշխարհը տեսավ, որ Ղարաբաղը Ադրբեջանն է: Նրանք, ովքեր բացի ջարդերից, ավերածություններից ու արցունքներից Ղարաբաղին ոչինչ չեն բերել, պետք է ուշքի գան: Հայաստանի ղեկավարները ծախսել են ժողովրդի ռեսուրսները ադրբեջանական հողերը գրավելու համար: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը համարձակ քայլեր կձեռնարկի դեպի խաղաղություն և կայունություն»:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ հայերը պետք է ազատվեն սփյուռքի ստրկությունից, և թշնամանքի փոխարեն պետք է քննարկվեն բարիդրացիական հարաբերությունները. «Եթե հայ ժողովուրդը դասեր քաղի Ղարաբաղի դեպքերից, դա կլինի տարածաշրջանում նոր դարաշրջանի սկիզբը»: