Նախագահ. Ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի պատմական վայրերին ծանոթությունն ավելի է ամրապնդում մեր բարեկամությունը
  Նախագահ.  Ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի պատմական վայրերին ծանոթությունն ավելի է ամրապնդում մեր բարեկամությունը
16:52     07 04 2023    
Մեր հանդիպումները պարբերական են։ Վեց ամիս առաջ մենք ձեր հյուրերն էինք Վրաստանում, իսկ այսօր դուք Ադրբեջանում եք։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 7-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ դեմառդեմ հանդիպումից հետո, մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Վրաստանում գտնվելու ժամանակ ես այցելեցի Մցխեթայի շրջան։ Այսօր դուք Գաբալայում եք։ Կարծում եմ, որ սա շատ լավ ավանդույթ է, քանի որ այդպիսով մենք ծանոթանում ենք ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետաքրքիր պատմական վայրերին, և դա էլ ավելի է ամրապնդում մեր բարեկամությունը»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս