Ադրբեջանի նախագահը կայցելի Ղազախստան
 Ադրբեջանի նախագահը կայցելի Ղազախստան
16:19     07 04 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա այցը Ղազախստան՝ նոր փուլ կբացի եղբայրական երկրների միջև հարաբերություններում։

Այս մասին՝ այսօր Բաքվում անցկացված Առևտրատնտեսական համագործակցության ադրբեջանա-ղազախական համատեղ միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստում հայտարարել է՝ էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, հայտնում է Zinvor.info-ն։

«Մեզ միավորում են խորը արմատներ ունեցող եղբայրական հարաբերությունները։ Մեր երկրների նախագահների քաղաքական կամքի շնորհիվ՝ երկրների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Անցյալ տարվա օգոստոսին Ղազախստանի նախագահի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում համաձայնագիր է ստորագրվել՝ երկրների միջև քաղաքական համագործակցության ուժեղացման մասին»,- նշել է Պ.Շահբազովը։

Նախարարը նշել է նաև, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչներ են հանդիսանում առևտրային հարաբերությունները. «Անցյալ տարի երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 4 անգամ և կազմել 598 մլն դոլար։ Այսօր Ադրբեջանն ու Ղազախստանը հանդես են գալիս, որպես բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային նախագծերի նախաձեռնողներ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս