Նախչըվանում ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժություններ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Նախչըվանում ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժություններ -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:59     06 04 2023    
Առանձին համակզորային բանակի 2023 ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ նրա հրամանատարության տակ գտնվող միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների համար անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, զորավարժությունների ընթացքում միավորումները, ստորաբաժանումները և զորամասերը բարձրացվել են մարտական տագնաի ազդանշանով և տեղափոխվել մարտական նշանակության շրջաներ, մշակվել են գործողություններ՝ նրանց մարտական պատրաստության տարբեր աստիճանների հասցնելու ուղղությամբ։ Շտաբները գնահատել են օպերատիվ պայմանները, հստակեցրել միավորումների, ստորաբաժանումների և զորամասերի խնդիրները։


Մարտական նշանակության շրջաններում հիմնական ուշադրությունը դարձվել է՝ տեղանքում միավորումների, ստորաբաժանումների և զորամասերի քողարկման և պաշտպանության խնդիրներին, հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին։ Զորավարժությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները գործնական գործողություններ են իրականացրել՝ պայմանական հակառակորդի օդային միջոցները հայտնաբերելու և հետևելու ուղղությամբ։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ մարտավարական գործողությունների գործնական իրականացման փուլում հատուկ նշանակության ջոկատները գրոհել են՝ հակառակորդի պաշտպանության առաջնագծում տեղակայված մարտական դիրքերը և ռազմավարական օբյեկտները։ Առաջխաղացման ուղիների դիրքերի գրավումից հետո, պայմանական հակառակորդի մոտեցող ռեզերվների համար դարաններ են ստեղծվել, որոնք կանխել են նրա առաջխաղացումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախչըվան   Զորավարժություն  


Լրահոս