Էմոմալի Ռահմոն. Հաջորդ ամիս Տաջիկստանում կնշվի Հեյդար Ալիևի 100-ամյակը
  Էմոմալի Ռահմոն.  Հաջորդ ամիս Տաջիկստանում կնշվի Հեյդար Ալիևի 100-ամյակը
09:42     06 04 2023    
Ավելի քան երեսուն տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում Տաջիկստանը և Ադրբեջանը կարողացել են կառուցել փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ և հասնել նշանակալի արդյունքների, որոնք այսօր ծառայում են ի շահ մեր եղբայրական ժողովուրդների:

Ըստ Zinvor.info-յի՝ այս մասին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

«Դրան մեծապես նպաստում են ամենաբարձր մակարդակով սերտ, վստահելի շփումները, որոնց ակունքներում կանգնած է եղել ադրբեջանական ժողովրդի նշանավոր զավակը և իմ բարեկամ, ավագ ընկեր Հեյդար Ալիևը, որի 100-ամյակը մենք նույնպես կնշենք Տաջիկստանում հաջորդ ամիս», - ընդգծել է Տաջիկստանի նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Տաջիկստան  


Լրահոս