Էրդողան. Զանգեզուրի միջանցքը խաղաղության նախագիծ է ամբողջ տարածաշրջանի համար
  Էրդողան.  Զանգեզուրի միջանցքը խաղաղության նախագիծ է ամբողջ տարածաշրջանի համար
10:25     26 08 2025    
Զանգեզուրի միջանցքը խաղաղության նախագիծ է ամբողջ տարածաշրջանի համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիթլիսի նահանգի Ահլաթ շրջանում Թուրքիայի կառավարության երկժամյա նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի լիարժեք օգտագործման դեպքում Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը կբարձրանա նոր մակարդակի։

Թուրքական պետության ղեկավարը նշել է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու (Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ սահման) երկաթուղու շինարարության մեկնարկի կարևորությունը, որը կդառնա Զանգեզուրի միջանցքի կարևոր օղակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս