Իլհամ Ալիև. Մեր միջպետական ​​հարաբերությունների ընթացքում մեզ հաջողվեց շատ ամուր հիմքեր կառուցել
  Իլհամ Ալիև.  Մեր միջպետական ​​հարաբերությունների ընթացքում մեզ հաջողվեց շատ ամուր հիմքեր կառուցել
17:59     05 04 2023    
Մեր երկրների ժողովուրդները երկար ժամանակ ակտիվորեն շփվում են, և շատ ուրախալի է, որ մեր միջպետական հարաբերությունների ընթացքում, որոնք զարգանում են ավելի քան 30 տարի, մենք կարողացել ենք կառուցել շատ ամուր հիմք և այս հիմքի վրա կառուցել մեր բարեկամության ամուր շենքը:

Ըստ Zinvor.info-յի՝ այս մասին ապրիլի 5-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք ինչպես բազմակողմ, այնպես էլ, հատկապես, երկկողմ ձևաչափով։ Մենք միշտ համագործակցում ենք շատ անկեղծ՝ որպես լավ ընկերներ»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Տաջիկստան  


Լրահոս