Դուշամբեում կայացել է Իլհամ Ալիևի և Էմոմալի Ռահմոնի դեմառդեմ հանդիպումը
 Դուշամբեում կայացել է Իլհամ Ալիևի և Էմոմալի Ռահմոնի դեմառդեմ հանդիպումը
16:59     05 04 2023    
Ապրիլի 5-ին Դուշանբեում տեղի է ունեցել՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի դեմառդեմ հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքին հղումով, հանդիպման ժամանակ նախագահ Էմոմալի Ռահմոնն ասել է.

-Հարգելի Իլհամ Հեյդարովիչ, բարի գալուստ Տաջիկստան։ Մեր ժողովուրդների հարաբերություններն ունեն վաղեմի բարի ավանդույթներ։ Ուրախալի է, որ այսօր մեր միջպետական հարաբերությունները զարգանում են բազմաթիվ ոլորտներում։ Մենք կարևոր նշանակություն ենք տալիս դրանց հետագա ամրապնդմանը բոլոր ձևաչափերով։

Այսօր ես պատրաստ եմ ձեզ հետ քննարկել մեր երկրների միջև համագործակցության վիճակը և հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր։

Մեկ անգամ ևս բարի գալուստ: Մաղթում եմ ձեզ հաճելի հանգիստ մեր երկրում:

X X X

Նախագահ Իլհամ Ալիևն ասել է. Շնորհակալություն, Էմոմալի Շարիֆովիչ: Նախ՝ շնորհակալություն հրավերի համար։ Շատ ուրախ եմ կրկին այցելել եղբայրական, բարեկամ Տաջիկստան։

Ինչպես նշեցիք, մեր երկրների միջև հարաբերությունները լավ պատմություն ունեն և, վստահ եմ, շատ լավ ապագա։ Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում և միջազգային հարթակներում, միջազգային կառույցների շրջանակներում և, իհարկե, երկկողմ ձևաչափով։ Շատ լավ հեռանկարներ կան համագործակցության խորացման համար, այդ թվում՝ առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցության, տրանսպորտի ոլորտում։ Իհարկե, մենք դա մանրամասն կքննարկենք: Պատվիրակությունների անդամները նույնպես ակտիվ քննարկումներ կանցկացնեն միմյանց միջև։ Վստահ եմ, որ այցի արդյունքները հաջող կլինեն։ Մենք կորոշենք մեր համատեղ գործողությունների հետագա ծրագիրը։

Կրկին շնորհակալություն հյուրընկալության համար:

Նախագահ Էմոմալի Ռահմոն. Շատ շնորհակալ եմ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Տաջիկստան  


Լրահոս