Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքին։
«Հարգելի պարոն նախագահ,
Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և Ձեր ժողովրդին եմ փոխանցում ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Սենեգալի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Հավատում եմ, որ ադրբեջանա-սենեգալյան հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ելնելով մեր պետությունների և ժողովուրդների շահերից։
Այս ուրախալի օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ գործերում, բարեկեցություն և բարգավաճում Սենեգալի բարեկամ ժողովրդին»,- ասված է շնորհավորանքում։