Աննա Հակոբյան. 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք
  Աննա Հակոբյան.  44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք
09:34     03 04 2023    
Մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասել՝ թաքցնելով իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 000 դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պատերազմում 4 հազար զինծառայող է կորցրել:

«Երբ պատերազմի ընթացքում գլխավոր գերագույն հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, այդ կոչին չէին հետևում: Երբ որ ես որպես կին որոշեցի ինքս ջոկատ կազմել, որ տղամարդիկ տեսնեին, որ էնքան դրա կարիքը կա, որ կինն է ջոկատ կազմում և անցնեին իրենց պարտականությունների կատարմանը և ջոկատներ կազմեին, էլի արձագանքները լավ չէին և հերիք չէ, որ մեր տղամարդիկ չմիացան», - ասել է Աննա Հակոբյանը:

Նա ասել է, որ միջոցառմանը ներկաներից մի քանիսը բացականչել են՝ «մահ դավաճաններին»:

«Սակայն 11 հազարը մեր շրջապատում եղած տղամարդիկ են՝ հայրերը, եղբայրները: Ես հույս ունեմ, երբ որ մենք ասում ենք դավաճան, դա վերամբարձ չէ, քանի դատական գործ ունենք, որ մեղադրյալները սպաներ են և այլն»,-ասել է Աննա Հակոբյանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Աննա-Հակոբյան   Հայաստան  


Լրահոս