Ադրբեջանի նախագահ. Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել
  Ադրբեջանի նախագահ.  Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել
16:12     28 03 2023    
Պատերազմից անցած երկուսուկես տարվա ընթացքում ողջ աշխարհը, այդ թվում՝ հակաադրբեջանական ուժերը, տեսել են մեր աննկուն կամքը։

Ըստ Zinvor.info-յի՝ նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է Մասիմ Մամեդովին ընդունելիս՝ կապված վերջինիս՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակվելու հետ։

«Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա: Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել: Մենք դա ապացուցեցինք Հայաստանին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում, մենք դա ապացուցեցինք Հայաստանի հովանավորներին պատերազմին հաջորդած երկուսուկես տարվա ընթացքում»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս